
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով պետական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
«Հանձնաժողովի անդամներն են՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության փոխվարչապետը. Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը; Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարը; Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների փոխնախարարը; Ադրբեջանի արդարադատության փոխնախարարը; Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարարը; Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը; Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալը; Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալը; Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալը; «Ադրբեջանի մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի նախագահի տեղակալը; Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության պետը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի օրենսդրության եւ իրավական քաղաքականության բաժնի ղեկավարը, Ղազախի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը, Աքստաֆայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Թովուզի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Քեդաբեքի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Դաշքեսանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Քալբաջարի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Լաչինի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Գուբադլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը; Զանգիլանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը։
Ադրբեջանի Նախարարների կաբինետին հանձնարարվել է ապահովել մշտական փորձագիտական խմբի ստեղծումը՝ բաղկացած Պետական հանձնաժողովի քարտուղարության եւ համապատասխան պետական մարմինների (հիմնարկների) մասնագետներից։