News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն ​​նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, թելադրում ենք օրակարգը հետկոնֆլիկտային շրջանում, եւ պատերազմից անցած մեկուկես տարում հասել ենք մեր ուզածին։ Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես ասել են։ Նախ՝ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարեւոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Դա մեր շատ մեծ քաղաքական հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասում էի, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը մեկուկես տարի հրաժարվում էր դրանից:

Իսկ ի՞նչ եղավ արդյունքում։ Մայիսի 24-ին ադրբեջանա-հայկական սահմանին կայացավ հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դա շատ մեծ նշանակություն ունի։ Մենք ենք որոշելու սահմանները, ինչը շատ կարեւոր է։ Քանի որ այդ սահմանները նույնպես օկուպացված էին հայերի կողմից։ Մյուս կողմից, դա ինքնաբերաբար պաշտոնապես վերջ կդնի Հայաստանում ռեւանշիստական, ֆաշիստական ​​ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Որովհետեւ եթե մենք որոշում ենք սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, եւ դա բոլորն են ընդունում։ Ուստի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ