News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մամուլում տարածված տեղեկությունը, որ մենք այսօր չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին, համապատասխանում է իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Որոշումը պայմանավորված է առկա ներքաղաքական իրավիճակով, ինչպես նաև այն ձևաչափով, որով ընթանալու է նիստը:  Ընդդիմադիրները ելույթով հանդես գալու իրավունք չեն ունենալու նիստի ժամանակ: Միայն խոսնակներն են կարողանալու ելույթ ունենալ:

Այս փաստը և Հայաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նպատակահարմար չեն գտել մասնակցել այսօրվա նիստին:

Մյուս կողմից մենք շատ կարևորում ենք ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկխոսությունը և պատրաստ ենք հանդիպել: Այս բոլոր հիմնավորումներով մենք օրեր առաջ նամակ ենք ուղարկել Վոլոդինին և վստահ ենք, որ ըմբռնումով են մոտեցել մեր այս որոշմանը»,- նշեց Խամոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպտակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին եւ իրավիճակը։

Նրանք նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։

Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ