News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝  Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

«Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը  իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի»,– ասաց Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե զբոսաշրջության բյուջեն վերջին տարիներին մեծացել է, օրինակ, 2021–ին, 4 մլրդ դրամ է ուղղվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Ամեն տարի այդ ծավալը մեծանալու է։ Մենք զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք պատշաճ, բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել։ Այս տարվա բյուջեն ավելի մեծ է, հաջորդ տարվա համար էլ նախատեսել ենք մոտ 9 մլրդ դրամ ներդրումներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար։ Միայն կառավարությունը չէ, որ ներդրումներ պետք է անի զբոսաշրջության զարգացման համար, այս նախագիծն էլ լավ օրինակ է, թե ինչ խոշոր մասշտաբի ներդրում է կատարվում Հայաստանում, շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար։ Կարծում ենք, որ մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի, ճշգրիտ հոսքի մասին խոսել չենք կարող, դա անշնորհակալ գործ կլինի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որ մեր ենթակառուցվածքները հասնեն այն մակարդակին, որ կարողանանք պատշաճ կերպով նոր զբոսաշրջային հոսք ապահովել»,– ընդգծեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ