News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝  ԱՄՆ հետախուզության կենտրոնական վարչության պատվիրակության՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ։

«Մենք մեկնաբանություն չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին դեսպանատնից՝ ըստ էության՝ չհերքելով տեղեկությունը։

Նշենք, որ  լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ այսօր առավոտյան մի քանի ժամով Հայաստան է ժամանել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը բարձր մակարդակի հանդիպումեր է ունենալու մեր երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ