News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունգարիան եւ Թուրքիան պլանավորում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։ Daily Hungary-ի փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է Հունգարիայի տեխնոլոգիայի եւ արդյունաբերության նախարար Լասլո Պալկովիչի եւ նրա թուրք գործընկեր Մուստաֆա Վարանկի հեռախոսազրույցի ժամանակ։

Պալկովիչի խոսքով՝ Հունգարիան որոշել է ռազմական տեխնիկա արտադրել երկրի ներսում՝ օտարերկրյա գործընկերների ներգրավմամբ։ Նա հավելել է, որ քառանիվ զրահատեխնիկայի արտադրությունը կլինի ապագա խոշոր նախագծերից մեկը, որը կարող է սկսվել հոկտեմբերին։ «Մենք քննարկեցինք այս նախագծի հետ կապված տեխնոլոգիական մանրամասները»։

Նա նշել է, որ այլ թեմաների թվում է երկկողմ պաշտպանական համագործակցության ընդլայնումը անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաեւ դրանց զրահապատման եւ սպառազինությունների արտադրության ոլորտում։ Նա հավելել է, որ Թուրքիան «առաջատար է այս սարքավորումների արտադրության մեջ»։ «Ըստ պլանների, նման սարքավորումների արտադրությունը կսկսվի արեւմտյան Հունգարիայի Կապոշվար քաղաքում գտնվող համատեղ ձեռնարկությունում»,- նշել է նա:

Պալկովիչի խոսքով, բանակցությունների մեկ այլ կարեւոր թեմա է եղել էներգետիկան։ Նա նշել է, որ Թուրքիան հզոր արդյունաբերություն ունի էներգիայի արտադրությանն աջակցելու համար, մասնավորապես՝ արեւային վահանակների համակարգերի եւ այլ բաղադրիչների արտադրությունը, որոնք լրացնում են էլեկտրական ցանցը։ «Մենք կցանկանայինք համոզել թուրքական ընկերություններին նման բաղադրիչներ եւ արեւային մարտկոցներ արտադրել Հունգարիայում»,- ասել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ