News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ Հունաստանի սահմանին Էվրոս գետի ողջ երկայնքով ցանկապատ կկառուցվի, այսպիսի որոշում է երեքշաբթի օրը կայացրել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության KYSEA խորհուրդը։ Կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր անօրինական մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել ցանկապատը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթություն տալով համապատասխան նախարարությունների եւ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից որոշված վիճելի կետերին»,- ասվւմ է հաղորդագրության մեջ։

Ցանկապատի կառուցման համար մրցույթ կանցկացվի։

Որոշվել է նաեւ արդիականացնել եւ ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները, հայտնել է մամուլի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ