News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

«Քննչական կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները «Սուրմալու» առեւտրի կենտրոնում։ Նախաձեռնված քրեական վարույթով, այս պահի դրությամբ, հարցաքննվել է 130 անձ, տուժող է ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներին են, 35–ը՝ ֆինանսական։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա դատարանի որոշմամբ, նրանցից մեկի խափանման միջոցը փոխվել է եւ գրավ կիրառվել»,- ասաց Վարդան Թադեւոսյանը։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առեւտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։ Առեւտրի կենտրոնի փոխտնօրենն ավելի վաղ էր ազատ արձակվել։ Նրան ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:

«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ