News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Սիրելի՛ ընթերցողներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ NEWS.am Style, NEWS.am Sport և NEWS.am Medicine նախագծերին ավելանում է ևս մեկը՝ տեխնոլոգիաների, գիտության, կրթության ու նորարարությունների կայք՝ NEWS.am Tech-ը։

NEWS.am Tech-ի նպատակն է դառնալ ձեր յուրօրինակ ՏՏ հանրագիտարանը, որտեղ կարող եք ոչ միայն օպերատիվորեն ստանալ հայկական և արտասահմանյան ՏՏ ոլորտի, գիտական նորարարությունների մասին ամենաթարմ լուրերը, այլև գտնել օգտակար տեղեկատվություն կիբերանվտանգության մասին, տարբեր գաջեթների և ծրագրերի ու խաղերի նկարագրություններ։ Կծանոթացնենք ՏՏ ընկերություններ հիմնելու առանձնահատկություններին՝ արդեն կայացած ընկերությունների ղեկավարների հետ միասին։

Ուրախ կլինենք նաև NEWS.am Tech-ը դարձնել յուրօրինակ հարթակ հայկական ստարտափերի համար՝ ներկայացնելու նրանց գաղափարները հարցազրույցների, մամուլի ասուլիսների և քննարկումների միջոցով՝ հիմնվելով ՏՏ ոլորտի միջոցառումներ լուսաբանելու NEWS.am-ի հարուստ փորձի վրա՝ այժմ արդեն մասնագիտացված հարթակում։

Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ NEWS.am Tech-ը նույնպես իր ընթերցողին է ներկայանալու եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն պրոֆեսիոնալ հոդվածներով՝ հիմնվելով հավաստի եւ վստահելի աղբյուրների վրա։

Եռալեզու տարբերակը կօգնի ստարտափներին իրենց մասին իրազեկել, գործընկերներ և ներդրումներ գտնել նաև արտասահմանում։

Գիտական եւ տեխնոլոգիական զարգացումների հետ եղե՛ք համընթաց՝ NEWS.am Tech-ի հետ։ Հույս ունենք, որ նախագիծը նաեւ կմոտիվացնի ընթերցողներին լինել ստեղծարար եւ նորարար։

Վստահ լինելով մեր երկրի հզոր ապագայի հարցում՝ NEWS.am-ը շարունակում է աշխատել նոր նախագծերի և գաղափարների վրա, որոնք թույլ կտան առավելագույնս օգտակար լինել մեր ընթերցողներին և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը։

Մշտապես նորարար,

Ձեր՝ NEWS.am-ի թիմ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ