News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ 

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:

Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հայտնել են նաեւ միջազգային լրատվամիջոցները, իսկ հայկական կողմը նրանցից երկուսին գերեվարել է, սակայն պատերազմի ավարտից հետո՝ հանձնել հայ գերիների դիմաց։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։

Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: 

Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դուք ինձ ասում եք՝ ասա, որ պետք է Նիկոլ Փաշինյանին գնդակահարենք, ես էլ ասում եմ՝ չէ. Սամվել Բաբայան
Ես որեւէ կողմ չեմ տանում սլաքը, ես միշտ խոսում եմ փաստերով, ներկայացնում եմ...
Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Հարցին՝ իսկ հաղթելու տարբերակ չկա՞ր, նա արձագանքեց. «Եթե ճիշտ ռազմական ղեկավարություն նշանակեին՝ կհաղթեին...
44-օրյա պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել. ուժեղ կողմը թելադրել է իր կամքը. Սամվել Բաբայան
Մեր քաղաքական կուսակցությունը չի  դիմել: Որեւէ նման դիմում չկա...
Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց. Սամվել Բաբայան
Ես որեւէ ժամանակ չեմ ասել, որ չեմ ցանկանում գալ, երկրորդը, ես որեւէ հարցից չեմ...
ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանկարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ  իրողություն. քաղաքագետ
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր եւ որպես վերջնանպատակ  …
44-օրյա պատերազմի ընթացքում, մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը. ՔԿ
Իսկ դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ