News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրանց պաշտպան Աբգար Պողոսյանը։

«Նրանց կալանքի հիմքը նոր հանցանք կատարելու ռիսկն էր, դատարանը գտել է, որ այդ ռիսկը նվազել է եւ իմ միջնորդությունը բավարարվել է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբգար Պողոսյանը եւ հավելեց, որ երիտասարդները ժամեր անց կլինեն ազատության մեջ։ 

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կալանավորված էին 2022 թվականի մայիսից։ 

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործով անցնող մյուս հինգ դաշնակցական երիտասարդներին ազատ էին  արձակվել ավելի վաղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ