News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Երեւանի հետ հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը նախաձեռնելու մասին, հայտնում է «Մոսկվա-Բաքու» պորտալը։

«Մոտ ժամանակներս նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, եւ մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն եւ մի քանի օր աշխատեն խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստելու համար։ Այլ խոսքով ասած՝ սա է մեր մտադրությունը։

Հուսով եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես բարձր եմ գնահատում Շառլ Միշելի աշխատանքը այս ոլորտում: Որովհետեւ, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, եւ ամեն անգամ մենք մոտենում ենք խաղաղությանը»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր հարցեր, եւ կարծում եմ, որ այս հանդիպումը նույնպես կարեւոր կլինի խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար։ Շփումները դեռ շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք ընթրիքից հետո նորից հանդիպել։ Ամեն դեպքում, խաղաղ գործընթացն արդեն արագանում է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ