Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները նշված տարածքում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։




























