Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կբացի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի իր պայմանները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
«Իրանը յոթ օրվա ընթացքում կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը», — նշել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է նաև հանի իրանական նավահանգիստների շրջափակումը։





























