ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 363.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.74 դրամ (նվազել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364.5-366 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում է 418–424 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.14 դրամով, վաճառվում է 4.30–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:
Եվրոն գնվում է 413–414 դրամով, վաճառվում է 418 դրամով:
Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.18 դրամով:





























