ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հոկտեմբերի 14-16-ը Վարշավա կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Կարգադրության մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Մարդկային չափման համաժողովի «Գենդերային հավասարություն» թեմայով 10-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»։





























