News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը կարմիր գիծ են, որոնք ընդգծում են երկրի հյուսիսային սահմաններին զորավարժությունների կարեւորությունը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը՝ Ադրբեջանի հետ սահմանին Արաքսի շրջանում անցկացվող զորավարժությունների շրջանակում, գրում է Mehr-ը։

Զորավարժությունների վերջին փուլը տեղի կունենա Արդաբիլի Մոգան թաղամասում, ասել է նա՝ հավելելով, որ «օրակարգում կան տարբեր զորավարժությունների ծրագրեր, սակայն դրանց տեղն ու ժամանակը կախված են տարածաշրջանի զգայունությունից»:

«Արաքսը եւ Կովկասի տարածաշրջանը նաեւ ունեն միանման զգայուն կետեր․ երբ Ղարաբաղի շրջանը օկուպացված էր, մենք զորք ուղարկեցինք, ունեցանք զոհեր։ Բայց ես ոչ մի դեպքում կողմ չեմ աշխարհաքաղաքական սահմանները փոխելուն»,- ասել է նա:

«Մեր թշնամին, այն է՝ սիոնիստական ռեժիմը (Իսրայելը), տարբեր ընկերությունների տեսքով, հյուսիսային սահմաններում բազաներ է հիմնում հարեւան որոշ երկրներում, եւ մենք հաստատ թույլ չենք տա, որ այս հանցավոր ռեժիմը բազա ունենա մեր սահմաններին։ Այնտեղ, որտեղ Իսլամական Հանրապետությունը վտանգ է զգում, հսկայական քանակությամբ ռազմական ուժեր է ուղարկում այդ տարածք եւ տեղակայում այնտեղ, ինչը վկայում է իրանական ռազմական ուժերի հզորության մասին։ Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր ազգային շահերին եւ ազգային անվտանգությանը եւ չենք ընդունի սահմանային որեւէ փոփոխություն, որը կվնասի մեր ազգային շահերին եւ անվտանգությանը»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ