News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 4-ին «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրի քաղբանտարկյալների թարմացված ցուցակը։ Ցուցակը կազմել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Ցուցակում ներառված է 100 մարդու անուն, ասվում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հայտարարության մեջ: Ցուցակը կազմողները օգտագործել են ԵԽԽՎ կողմից սահմանած «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշները։

Նախորդ ցուցակը հրապարակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ինչպես Turan-ին հայտնել է Էլշան Հասանովը, ցուցակում հայտնվել են նոր դեմքեր՝ Demokratik.az կայքի ղեկավար Օսման Նարիմանօղլուն եւ կրոնական երգերի կատարող Վուգար Ռասուլը։

Նարիմանօղլուն կալանավորվել է 2022 թվականի հուլիսի 5-ին՝ Մելիորացիայի վարչության պաշտոնյաներից եւ Գերանբոյի եւ Գեյգել շրջանների բժիշկներից շորթում կատարելու մեղադրանքով։ Կալանավորումից հետո լրագրողը հայտարարել էր, որ մեղադրանքները կեղծ են, որ իրեն զրպարտել են նրանք, ում կոռուպցիայի մասին նա հրապարակել է բացահայտող նյութեր։ Նարիմանօղլուն պնդում է, որ մեղադրող կողմը շորթման ապացույցներ չունի, ասել է Հասանովը։

Վուգար Ռասուլը կալանավորվել է 2022 թվականի հուլիսի 18-ին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Իրավապաշտպանների խոսքով՝ նրա գտնվելու վայրի եւ մեղադրանքների մասին ընտանիքին հայտնել են միայն հուլիսի 22-ին։

Քաղբանտարկյալները բաժանված են յոթ խմբի՝ լրագրողներ եւ բլոգերներ՝ 6 անձ, ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների անդամներ՝ 4 անձ, Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, հավատացյալներ՝ 18 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 27 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ ՝ 27 անձ, ցմահ դատապարտյալներ՝ 13 անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
Գուրբանովը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի առաջին տիկնոջը պատկանող PASHA Holding LLC-ում․․․
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս
Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց...
Ադրբեջանի իշխանությունները գործի են անցել Նախիջեւանում. ձերբակալվել է ֆինանսների նախարարը
Ձերբակալվել է Նախիջեւանի ֆինանսների նախարարը...
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե ․․․
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտնել է ոստիկանությունում խոշտանգումների մասին
Քերիմլին Turan գործակալությանը հայտնել է, որ փաստաբանի եւ նրա պաշտպանյալի շփման գաղտնիությունը խախտվել է․․․
Աճում է Ադրբեջանից ՄԻԵԴ դիմումների թիվը
ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր իրենց քննությանը սպասում է Ադրբեջանից 2200 դիմում․․․
Ամենաշատ