News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատին մեղադրել է «սադրանքի» եւ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացին «խոչընդոտելու» մեջ։ Այսպիսով Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ենթադրում է պատժամիջոցներ Բաքվի դեմ։

Հիշեցնենք, որ երեկ ընդունված բանաձեւը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջեւ շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։

«Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը բացարձակ հեռու է ճշմարտությունից, արտացոլում է կեղծ եւ զրպարտչական դրույթներ եւ կրում է բացահայտ սադրիչ բնույթ, ծառայում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի խաթարմանը»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Սենատի կողմից ընդունված եւ ոչ մի իրավական ուժ չունեցող բանաձեւը հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ եւ միակողմանի քաղաքական դիրքորոշումը»։ «Բանաձեւում նշված մտացածին պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակներին հայտնի չեն պատմական փաստերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձեւավորման մասին, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդ տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանի ներքին գործն է, եւ նրանց անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Խրախուսելով Հայաստանում ռեւանշիստական ուժերին՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձեւում նշված «կայուն խաղաղության սատարումից»»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ բանաձեւն ընդունվել է գրեթե միաձայն։ Դրա ընդունման օգտին քվեարկել է 296 սենատորներից 295-ը։

Հիշեցնենք նաեւ, որ բանաձեւի քննարկումից առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ցուցադրաբար հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի» դեսպանի լիազորություններից՝  միաժամանակ կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեին մեղադրելով կազմակերպությունում Ֆրանսիայի քաղաքականության իրականացման մեջ:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ