Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում մի կին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա հաշմանդամի սայլակի անիվների մեջ հայտնաբերել են 450 հազար դոլար արժողությամբ կոկաին։
Նա Նյու Յորք է ժամանել Դոմինիկյան Հանրապետությունից նոյեմբերի 10-ին։ Սպաները նկատել են, որ նրա անվասայլակի անիվները չեն պտտվում, և որոշել են ռենտգենով անցկացնել անվասայլակը։
Սպաներն առգրավել են մանկական անձեռոցիկների խմբաքանակը, որը, պարզվել է, կազմում է 11,8 միլիոն դոլարի կոկաին։
Նրանք բոլոր չորս անիվների մեջ հայտնաբերել են սպիտակ փոշի, որը, պարզվել է, կոկաին է, որի մանրածախ արժեքը մոտ 450 հազար դոլար է:
Կնոջը ձերբակալել են և հանձնել ազգային անվտանգության մարմիններին։ Այժմ նրան սպառնում է թմրանյութերի մաքսանենգության դաշնային մեղադրանք:





























