Թուրքիայում ոստիկանների ինքնասպանության դեպքերը մեծ արձագանք են գտել հասարակության մեջ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, միայն սեպտեմբերի 25-ին իրար հետ կապ չունեցող պատճառներով 3 ոստիկան է ինքնասպան եղել։

Միայն վերջին 7 ամսում Թուրքիայում 52 ոստիկան է ինքնասպան եղել։

Ինքնասպանությունների հիմնական պատճառներն են ֆինանսական խնդիրները, վերադասի կողմից ճնշումները եւ այլ գործոններ։