News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա նաեւ նշել է. «Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։

Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։

Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:

Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ:

Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի:

Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա:

Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ