News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։ Եթե նրանք սահմանված մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա խորհրդարանում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ։

 «Հայաստան» դաշինքի նախընտրանական ցուցակում հաջորդը անկուսակցական Ռիմա Ղազարյանն է։ Նա բժիշկ է, աշխատում է Վանաձորի բժշկական կենտրոնում։ Ռիմա Ղազարյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, սակայն ըստ մամուլի տեղեկությունների՝ նա մանդատը չի վերցնելու։

Նրան հաջորդում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում Մելքոնյանն ասաց, որ այս պահին չի կարող հայտարարել իր որոշման մասին, քանի դեռ չի լրացել մանդատից հրաժարվելու մասին դիմումները հետ վերցնելու ժամկետը։

«Ես, իհարկե, կայացրել եմ իմ որոշումը, սակայն այդ մասին հանդես կգամ իրավական գործընթացների ավարտից հետո»,- նշեց նա։

Խորհրդարան կարող է անցնել նաեւ հերթական ՀՅԴ-ականը` Մհեր Սահակյանը։ Նա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով։

NEWS.am-ի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ որոշում կկայացնի կուսակիցների հետ քննարկումներից հետո։

«Վերածնվող Հայաստան» կուսկացության անդամ Մարիա Պետրոսյանը, որը ցուցակում հաջորդն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չի վերցնելու մանդատը։

«Ես կիսում եմ իմ կուսակցության տեսակետը»,- նշեց նա։

Քանի որ Մարիա Պետրոսյանը չի վերցնելու մանդատը,  խորհրդարան անցնելու հաջորդ թեկնածուն ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն է։ Մենք չկարողացանք կապ հաստատել Շիրինյանի հետ, քանի որ նա այժմ արտերկրում է գտնվում։

Հռիփսիմե Ստամբուլյանից բացի պատգամավորական մանդատները վայր են դնում նաեւ Վահե Հակոբյանը եւ Ելենա Կիրակոսյանը

Տպել
Ամենաշատ