Անվանի հայ գրող, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի  մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50 հազար դոլար:

Facebook սոցիալական ցանցում «Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» նախաձեռնություն է ստեղծվել, որի կազմակերպիչները նշել են, թե «կարեւոր է եւ անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը»:

Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 
AMD 253090017430-0090 
EUR 253090017448-0092 
USD 253090017455-0091
Կարող եք նաեւ անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10-ից 18-ը: Հեռ. 564142, 094497601: