News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Դալաս քաղաքի հյուսիսային Քարոլթոն արվարձանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն: Այս մասին հայտնում է world-architects.com կայքը՝ մանրամասնելով, որ շինությունը լավագույնն է ճանաչվել կայքի կողմից անցկացված հարցման արդյունքում:

Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու նախագծողը David Hotson Architect գրասենյակն է:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, գրում է կայքը:

Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին տեսքով նման է Հայաստանում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Դրա դիզայնում կա անդրադարձ Ցեղասպանությանը. պատկերված կենաց ծառը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ ընդհատված կյանքերը, նշում է world-architects.com-ը:

f6e8477afea14f44925610a5fbfde4b1.f5fb7444.jpg (29 KB)

e556003b12f94539b487d0023c0f35b7.f5fb7444.jpg (70 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ…
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Գարեգին Բ-ն նոր նշանակումեր է արել
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում...
Գարեգին Բ-ն ընդունել է Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրների և ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանում առկա անվտանգային...
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ…
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը
Դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական…
Ամենաշատ