News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը, ելույթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել և բրիտանական կառավարությունից որոշակի գործողություններ պահանջել առավել քան մեկ տասնյակ օրենսդիրներ։ Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, որ տևական աշխատանք էր կատարել հունվարի 24-ի քննարկումը հնարավոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակման և բրիտանական պետության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների հասնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միջազգային դերակատարները սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով». Արցախի ԱԽ նիստ է տեղի ունեցել
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին…
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Անորոշությունից ենք ճնշվում, ղեկավարությունը չի ասում՝ ինչ կլինի վաղը, դա է մեզ կոտրում. Ստեփանակերտի բնակչուհի
Խանութներում որոշակի ապրանքներ ավելացել են, բայց միշտ չէ, որ Արցախուհին կարողանում է օգտվել նոր ստացած մթերքներից, խնդիրը միայն փողը չէ, ասում է նա ու հավելում՝ սահմանափակ քանակով են այդ մթերքները...
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը...
Արցախի կառավարությունում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացվել
Քննարկվել են մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը...
Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ