News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից իր դատավարական պարտականությունը պայմանականորեն չկատարելը կամ թերի կատարելը որեւէ կերպ չի կարող մտնել քրեական պատասխանատվության դաշտ, որովհետեւ փորձագետի կողմից այս կամ այն պարտականության չկատարումը քրեորեն պատժելի եւ արգելված արարք չի հանդիսանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր համաձայնություն է տվել՝ Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու։ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե Չարչյանը իբրեւ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել այն տեսանկյունից, որ փորձաքննության կատարման ժամանակ չի ունեցել բավարար նյութեր՝ փորձաքննությունը կատարելու եւ համապատասխան եզրակացությունը տալու համար, եւ նյութերի անբավարարության պայմաններում տվել է կեղծ եզրակացություն:

Փաստաբանը շեշտեց, որ իրենք մեղադրանքի հետ համաձայն չեն.

«Ներկայացված նյութերի համատեքստում երեւում է, որ որեւէ ապացույց չկա առ այն, որ առկա բժշկական փաստաթղթերն անբավարար էին, որպեսզի համապատասխան փորձաքննությունը կատարվի եւ Չարչյանը համապատասխան եզրակացության վերաբերյալ պատասխանը տա: Տվյալ պարագայում նա իր ցուցմունքում հայտնել է, որ առկա բժշկական փաստաթղթերը բավարար էին եզրակացություն տալու համար:  Մեղադրանքի կողմն ասում է՝ անբավարար էին այնքանով, որքանով փորձաքննվողը չի ներկայացել փորձաքննությանը, եւ իրեն անձնապես չհետազոտելու պայմաններում եզրակացություն որպես այդպիսին փորձագետները չէին կարող տալ: Եթե նույնիսկ ընդունենք, որ նյութերն անբավարար են եղել, ապա փորձագետի կողմից իր դատավարական պարտականությունը պայմանականորեն ընդունենք՝ չկատարելը կամ թերի կատարելը որեւէ կերպ չի կարող մտնել քրեական պատասխանատվության դաշտ, որովհետեւ փորձագետի կողմից այս կամ այն պարտականության չկատարումը քրեորեն պատժելի եւ արգելված արարք չի հանդիսանում»:

Էրիկ Ալեքսանյանը հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, նշեց, որ օրինակ՝ գործով վկան պարտավոր է տալ ցուցմունք, չտալու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ փորձագետն ունի պարտականություն՝ չտալու եզրակացություն, եթե գտնում է, որ ներկայացված նյութերը բավարար չեն, կամ օրինակ՝ ներկայացված հարցերն իր գիտելիքից դուրս է. «Եվ այդ պարտականության չկատարման դեպքում ՔՕ-ն պատասխանատվություն չի նախատեսում»:

Փաստաբանն ասաց, որ մեղադրողը չի կարող փորձագետի՝ պայմանականորեն չկատարելը կամ թերի կատարումը տանել ակնհայտ կեղծ եզրակացության դաշտ.

«Այդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը չունի նախադեպ, բայց կան քրեական իրավունքի մեկնաբանություն ռուսական գրականությունում առ այն, որ տվյալ դեպքում փորձագետի կողմից այսպես ասած՝ թերի հետազոտություն իրականացնելը կամ դատավարական պարտականության չկատարման դեպքում քրեական պատասխանատվություն չի առաջացնում»:

Ըստ փաստաբանի՝ դա նույնն է, որ որեւէ գործով փորձաքննություն նշանակվի, հետո օրինակ՝ կրկնակի նշանակելու մասին որոշում կայացվի, որովհետեւ առաջինը կասկած է հարուցում, փորձագետները այլ եզրահանգման գան, այդպիսով որոշվի, որ նախորդ եզրակացությունը կայացնողներին քրեական պատասխանատվության ենթարկեն:

Անդրադառնալով գործի վաղեմության ժամկետի լրանալուն՝ փաստաբանն ասաց. «Գործը նաեւ վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված խնդիր ունի: Հանրային ընկալման տեսանկյունից եթե մենք ընդունենք վաղեմության ժամկետի լրանալը, ապա ասելու են՝ անուղղակի ընդունել է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ