ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Թելեգրամ-ալիքում։
«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ եւ նշել բանակցությունների ուղղությունը»,- գրել է Զախարովան։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ՌԴ նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարարից հետաքրքրվել է, թե երբ է նա եկել Հնդկաստան։ Միրզոյանը պատասխանել է, որ նախօրեին։ Այնուհետեւ բանակցությունները շարունակվել են առանց մամուլի ներկայության։





























