News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները հեռվից անկանոն կրակ են բացում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց վրա, ինչն առաջին անգամը չէ: Այս մասին NEWS.am-ին պատմեց ԱՀ Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդել էր, որ այսօր առավոտյան Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս Ճարտարի 7 բնակիչ հայտնվել էին ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

«Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա, չեն թողնում, որ աշխատենք: Գարնանային աշխատանքները սկսել են, այգիներում աշխատում են բնակիչները, ադրբեջանցիներն էլ չեն թողնում, որ գործ անեն»,- ասաց Ճարտարի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները կրակ են բացում իրենց վարչական տարածքում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. «Միշտ էլ կրակում են էլի»:

Վլադիկ Հովհաննիսյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ճարտարի հողատարածքների 70-80 տոկոսն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. «Քիչ տարածք ունենք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել նաև մարտի 19-ին՝ Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: 34-ամյա բնակիչը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ իր ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ