News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների փակուղի մտնելու համատեքստում եւ ակնհայտորեն ձգտելով չվրդովեցնել Թուրքիային՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Թոբիաս Բիլսթրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել Ռիկսդագում (խորհրդարան- խմբ.) շվեդ-հայկական բարեկամության խմբի վրա՝ մասնավոր կարգով դիմելով բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներին՝ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա հիշատակումը չեղարկելու խնդրանքով, գրել է Europeanconservative-ը։

Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Բյոռն Սյոդերը, որը շվեդ-հայկական բարեկամության խմբի նախագահն է, նշել է, որ արտաքին գործերի նախարարությունը խնդրել է կոալիցիոն կառավարության յուրաքանչյուր կուսակցության (չափավոր, դեմոկրատներ եւ քրիստոնեա-դեմոկրատներ) խմբերի ղեկավարներին դիտարկել հիշատակի արարողությունները չեղարկելու մասին, քանի որ այն պոտենցիալ առումով կարող է վնասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարներին, տեղեկացրել է Samnytt-ը։

«Մեր կուսակցություններում խնդրել են Ռիկսդագում այս տարի միջոցառումներ չիրականացնել»,- ասել է Սյոդերը Ստոկհոլմի Svenska Dagbladet (SvD) թերթին։

«Սա այն է, ինչին մենք ամեն տարի ուշադրություն ենք դարձնում։ Ես կարծում եմ, որ դա՝ հիշատակի արարողությունը չանցկացնելը, մի փոքր նման է ցեղասպանությունը վերապրածների երեսին թքելուն»,- ավելացրել է Սյոդերը։

Ձախ կուսակցության պատգամավոր Հոքան Սվենելինգը եւս հանդես է եկել արտաքին գործերի նախարարության գործողությունների խիստ քննադատությամբ։ «Կարեւոր է մասշտաբային ցեղասպանության հիշատակումը։ Չի կարելի թույլ տալ Էրդողանին որոշել, թե ինչ պետք է տեղի ունենա շվեդական Ռիկսդագում»,- ասել է Սվենելինգը։

«Այդ ցեղասպանությունը, ինչպես եւ մյուսները, ամեն տարի ճանաչվում են Ռիկսդագում»,- շարունակել է նա։

Այս հարցի առնչությամբ արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմն, իր կողմից, SvD-ին ասել է. «Կասկած չկա, որ հայ էթնոսի եւ այլ փոքրամասնությունների դեմ քայքայվող Օսմանյան կայսրությունում կատարվել են ահավոր չարաշահումներ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն հայտարարել իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ Շվեդիան դրանց թվի մեջ չի մտնում»։

Արժե նշել, որ 2010թ. շվեդ պատգամավորների մեծ մասը Ռիկսդագում քվեարկել է 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Սակայն, չնայած քվեարկությանը, ոչ չափավոր, ոչ սոցիալ-դեմոկրատական կառավարությունները չեն հաստատել Ռիկսդագի որոշումը։

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ Հայաստանի դեսպանի ելույթով։ Ներկա պահին շվեդ-հայկական բարեկամության խումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել միջոցառումը չեղարկելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ