Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, 1 հոգի տեղում մահացել է։  3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։