News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ  այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը:

Լրագրողը հարց ուղղեց. «Հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է «Նեմեսեսի» արձանի պատճառով: Դուք ԱԺ-ում նշեցիք, որ իշխանությունը գնացել է այդ քայլին, որ չասեն դավաճան: նույն պատճառաբանություն բերվեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո: Իշխանությունն իր քայլերն անում է պետության  շահերից ելնելո՞վ, թե՞ առաջնորդվելով նրանով, թե ինչ կասի հանրությունը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ առաջնորդվենք նրանով, որ կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել եւ ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը բոլորին չէ, որ վերահսկում է:

Այո, մեր թիմն է, բայց եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ  այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: Երբ ուզում եմ խորանալ ու հասկանալ, թե ոնց է դա իրականություն դարձել, տեսնում եմ, որ  դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա եւ մի իրավիճակում, երբ ՀՀ-ում շատերը շատերին դավաճան էին համարում եւ շատերը շատերին  սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:

Երբ մենք խոսում ենք պետական ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, այնպես չէ, որ մենք այսօր ենք դրա մասին խոսել: Այնպես չէ, որ ինչ-որ կայացած բան փլուզվել է: Այդ խորքային պրոբլեմները կան եւ մենք պետք է դրանց առերեսվենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ