News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իրադարձությունները ոչ մի ազդեցություն չունեն Անդրկովկասում Ռուսաստանի հնարավորությունների վրա։ Հայաստանին ու Ադրբեջանին թվում է, թե Ռուսաստանը չի կարող զբաղվել Անդրկովկասով։ Միգուցե։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

«Երևանն ու Բաքուն եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը Ղարաբաղի ժամանակը չունի, և Հայաստանի կողմից Ղարաբաղի մերժումը հենց այդ համոզմունքի արդյունքն է։ Ղարաբաղի որոշումը շատ տարիներ առաջ արդեն կայացրել է Փաշինյանը, ոչ թե հօգուտ Ղարաբաղի»,- վստահ է նա։

Միաժամանակ, Կոլերովը հավելել է, որ Ռուսաստանը հիմա ոչինչ չի կարող անել, երբ որոշվել է խաղաղապահների մանդատը։

Փրկության միակ սցենարը, ըստ նրա, խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումն է, կապի հարցերի լուծումը եւ Ղարաբաղի հայերի իրավունքների ապագայի հարցի լուծումը։

Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում ողջ արտաքին պաշտոնական քաղաքավարությամբ և կոռեկտությամբ՝ Բաքուն, ինչպես նշել է պատմաբանը, թշնամաբար է վերաբերվում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։

«Բաքուն ուկրաինական իրադարձություններն ընկալում է որպես Ռուսաստանին վնաս պատճառելու, տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցությունից դուրս մղելու պատրվակ։ Սա անում է նաև Երևանը, բայց Բաքուն հնարավորություն ունի օգնելու Կիևին և օգնում է»,- պարզաբանեց նա:

Նա կարծում է, որ Թուրքիայում իշխանափոխությունը ոչինչ չի փոխի այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն Էրդողանի հաղթանակն ավելի ձեռնտու է Ռուսաստանին։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ