News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի հանձնումը կնշանակի հայ ժողովրդի ոչնչացում այդ տարածքում։ Այս մասին ALpha News-ի հարցազրույցում ասել է Մերձավոր Արեւելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարությանը, ապա ով որ առաջարկում է հանձնել Արցախը, նրա ազգանունը պետք է մտցնել հայ ժողովրդի ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հարավային Կովկասի կորուստը եւ ՆԱՏՕ-ական պլացդարմի ստեղծումը՝ որպես ենթադրվող զանգեզուրյան միջանցք, որն Իրանն արդարացիորեն անվանում է ՆԱՏՕ-ական, կհանգեցնի հարավում հակառուսական տրամադրությունների առաջացման եւ ուժեղացման։

«Դա Հյուսիսային Կովկասի սահմանն է, դա Սեւ ծովն է։ Դա հսկայական աշխարհաքաղաքական սպառնալիք է Ռուսաստանի համար, եւ բոլորը չէ, որ դա հասկանում են։ Տնտեսական բաղադրիչը մթագնում է շատերի աչքերը։ Վախենում եմ, որ արդեն ուշ է եւ վերադառնալու տեղ չկա, իսկ Գյումրիում ռազմակայանի եւ Էրեբունու ավիաբազայի առկայությունը ոչ մի առավելություն չի տալիս։ Ցանկացած պահի դա կարող է զրոյացվել այդ նույն հայկական ղեկավարության կողմից, որն ակնհայտորեն դեպի Արեւմուտք ուղեգիծ է վերցրել»,- ավելացրել է Բաղդասարովը։

Նա համոզմունք է հայտնել, որ Արեւմուտքը Հայաստանին երբեք չի օգնի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով դաշնակից է, այդ թվում եւ Ֆրանսիայի։

Փորձագետը հիշեցրել է, որ Ֆրանսիայում շատ հայամետ որոշումներ են կայացնում, որոնք, սակայն, չեն իրագործվում։

Նա կրկնել է, որ Թուրքիան չափազանց կարեւոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում, ունի ազդեցության որոշակի հնարավորություններ թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ այլ տարածաշրջաններում, իսկ փոքր Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չէ։

«Եթե ինքը՝ հայկական ղեկավարությունը, ինքը՝ հայ ժողովուրդը չստանձի իր ազգային անվտանգությունը, ապա ոչ ոք օգնության չի գա։ Պետք է գլխից հանել այն, թե ինչ-որ մեկն օգնության կգա։ Հիմա Հայաստանում կա՞ ուժեղ բանակ՝ սխալների հաշվառմամբ։ Կա՞ն հրավիրված պրոֆեսիոնալներ։ Բայց չէ՞ որ սփյուռքում շատ մասնագետներ կան, որոնք կարող էին գալ եւ օգնել հայերին։ Պետք է ստեղծել անվտանգության հզոր համակարգ, կարելի է ստեղծել շատ լավ զինված եւ վարժեցված բանակ՝ 50-60 հազար թվաքանակով։ Այդ ժամանակ կարելի է խոսել այլ դիրքերից, բայց ոչինչ չկա»,- ընդգծել է Բաղդասարովը։

Նա հույս ունի, որ Ռուսաստանը թույլ չի տա վատ սցենար Արցախում, որովհետեւ դա նաեւ կհարվածի Ռուսաստանի հեղինակությանը։

«Ժամանակն է բռունցքը խփել սեղանին եւ ասել, որ մենք չենք հեռանում, վկայակոչել այն, ինչ ասվել է, որ մինչեւ 2025թ. Արցախի կարգավիճակը չի քննարկվում, եւ բացվում է Լաչինի միջանցքը»,- նշել է փորձագետը։

Հայաստանում թուրքական ծավալապաշտության հնարավորությունները, նրա գնահատմամբ, լրջորեն կախված են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի ղեկավարություններից։

«Հայաստանի ղեկավարությունում չեն հասկանում այս վտանգը։ Դա աջարացում չի լինելու, այլ զգալիորեն ավելի վատ բան։ Աջարները թուրքերին բարեկամ ժողովուրդ են։ Իսկ Հայաստան գալով՝ Թուրքիան իրականացնելու է հայ բնակչությանը դուրս մղելու քաղաքականություն։ Դա կսպառնա ոչ թե պարզապես հայոց պետականության, այլեւ հայ ժողովրդի գոյությանը։ Դա կլինի դանդաղ, բայց վստահ ցեղասպանություն, որին ակտիվորեն կմասնակցի նաեւ Ադրբեջանը։ Թուրքիայի Հայաստան մտնելուց 5-10 տարի հետո կկանգնի հայ էթնոսի գոյության հարցը Հայաստանի տարածքում։

Էրդողանը ստեղծել է Հարավային Կովկասում թուրքական ներկայության հզոր պլացդարմ՝ հենվելով Ադրբեջանի վրա, եւ նա ամեն կերպ կձգտի ամրանալ այնտեղ։ Դա հսկայական վտանգ է նաեւ Ռուսաստանի համար, որտեղ շատերը չեն ընկալում դա։ Թուրքիան պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ֆորպոստ եւ հակառուսական պլացդարմ։ Այժմ միակ տեղը, որտեղ Ռուսաստանը դեռ քիչ թե շատ կարող է ինչ-որ հեռանկար տեսնել, Հայաստանն է։ Որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի բաղկացուցիչ մասն է»,- եզրափակել է Բաղդասարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ