News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սթիվ Ջոբսի կենսագրությունում, որ հրատարակվելու է նոյեմբերին, նշվում է, որ նա դաստիարակվել է հայկական ընտանիքում, որ ներգաղթել էր ԱՄՆ Թուրքիայի Մալաթիա քաղաքից:

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, «Սթիվ Ջոբս. Կենսագրություն գրված Ութոլտեր Այզաքսոնի կողմից» գրքում ասված է, որ Ջոբսի խորթ մայրը Կլարա Հակոբյանը ներգաղթել է Մալաթիայից 1915-ից հետո: Կլարայի հայրը` Լուիս Հակոբյանը ծնվել է Մալաթիայում 1894թ., իսկ մայրը` Վիկտորիա Արթինյանը Իզմիրից է:

Նշենք, որ «Steve Jobs» գրքի պահանջարկը մեկ օրում աճել է 40900 տոկոսով: Նույնքան էլ աճել է «I, Steve: Steve Jobs in His Own Words» պահանջարկը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը:

Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից եւ հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ: Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար եւ մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ: Նրա ստեղծած IPad պլանշետները, iPod փլեյերները, iPhone հեռախոսներն ու Mac համակարգիչները հեղափոխություն էին տեխնիկայի ոլորտում:

Վերջին տարիներին նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում ստանում, իսկ ամիսներ առաջ լքել էր Appel-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ այն հանձնելով Թիմ Քուկին:

Նա մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում:

Նշենք, որ Հայաստանում Apple-ի ներկայացուցչության մոտ այսօր մարդիկ ծաղիկներ եւ մոմեր են բերում ի հիշատակ Սթիվ Ջոբսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ