News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը` համալսարանի միջազգային հարցերով պրոռեկտոր Դմիտրի Արսենյեւի գլխավորությամբ:

ՀՌՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` ՀՌՀ միջազգային հարցերով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը ընդգծել է, որ երկու համալսարանների միջև համագործակցության կարողությունները էլ ավելի զարգացնելու կարիք կա։

«Մեր կողմից կանենք ամեն ինչ, որ ավելի ընդլայնենք մեր համագործակցությունն այլ ուղղություններով ևս», - նշել է նա։

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համալսարանների զարգացման ծրագրերի համատեքստում համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները 2023-2024թթ.-ի համար:

«Մենք տարբեր վարկանիշներով համարվում ենք ՌԴ լավագույն տեխնոլոգիական համալսարանը։ Հայ-Ռուսական համալսարանի հետ մեր համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2014թ.-ից։ Կցանկանայինք ավելի խորացնել և զարգացնել համագործակցությունը տնտեսագիտական (կառավարում, ֆինանսներ) ուղղությամբ։ Հաջորդ ուղղությունը դա տեխնիկական ուղղությունն է, հատկապես` միկրոէլեկտրոնիկայի ոլորտը», - նշել է Դմիտրի Արսենյեվը։

Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային հարցերով պրոռեկտոր Դմիտրի Արսենյեւը փոխանցել է համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուցկոյի պաշտոնական հրավերը` առաջիկայում ՀՌՀ պատվիրակությամբ այցելել Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ