Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահության թեկնածու կառաջադրվի նոյեմբերի 27-ին` «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում: Այդ մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավար Անդրեյ Վորոբյովը` հավելելով, որ կուսակցության նախընտրական քարոզչական պաստառները կլինեն հոկտեմբերի վերջին, հաղորդել է KP.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով գլխավորելու է կուսակցության ցուցակը Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում, առաջարկել է առաջադրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում:



























