News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը ցավակցել է Լարի Զարյանի` Գլենդելի քաղաքային  խորհրդի առաջին ընտրված հայ անդամի ազգականներին եւ ընկերներին:

Գլենդելի պատմության մեջ առաջին հայ քաղաքապետը մահացել էր հոկտեմբերի 13-ին, հաղորդում է «Asbarez»-ը:

1983թ. Զարյանն ընտրվել էր քաղաքային խորհրդի կազմում, որտեղ ծառայել էր 16 տարի: Նրա ծառայությունը բարձր էին գնահատել նախագահներ Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշը, նահանգապետեր Ջորջ Դոքմեջյանը, Փիթ Ուիլսոնն ու Առնոլդ Շվարցենեգերը:

Հանձնախմբի հայտարարությա մեջ ասվում է, որ Զարյանի հայանպաստ գործունեությունը շարունակվել է նաեւ քաղաքային խորհրդից հեռանալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ