News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ նա իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ հայտարարեց  «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսների զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց՝ իմպիչմենտի միջոցով, որպեսզի մենք կարողանանք իշխանության փոփոխությունն իրականացնել, քաղաքական  բոլոր ուժերը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, պետք է իրենց ջանքերը ներդնեն համապատասխան հզորություն հավաքելու եւ այդ տեխնոլոգիան կիրառելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք եւ ձեւավորենք նոր ազգային կառավարություն»,-հայտարարեց նա:

Թեւանյանը կոչ արեց բոլորին պահպանել մաքսիմալ կարգապահություն, մաքսիմալ թիմային ոգի. «Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որ պայքարը հասցնենք հաջող ավարտին: Ուրեմն ոչ մի այլ սադրանքի, թելադրանքի չենթարկվել: Միասնական ջանքերով հասնելու ենք իշխանափոխության եւ ապահովելու ենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Մենք շարունակելու ենք մնալ Հանրապետության հրապարակում: Կոչ արեք հավաքվել, որ կարողանանք համատեղ ջանքերով իրականացնենք մեր գլխավոր խնդիրը, որը իշխանափոխությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ