«ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և կիևյան ռեժիմը գիտակցաբար գնում են լարվածության սրման ճանապարհով․ Ռուսաստանի և Բելառուսի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը մնում է բարդ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է «Звезда»-ն։

«Առանձնահատուկ վտանգ է ներկայացնում Եվրոպայի արագացված ռազմականացումը, որն արդյունաբերությունը տեղափոխում է ռազմական ռելսերի վրա, նախապատրաստում ենթակառուցվածքները զինված ուժերի արագ տեղակայման համար»,- նշել է նա։

Ըստ Բելոուսովի՝ երկու երկրների սահմանների մոտ ուժեղացվում է կոալիցիոն ռազմական ներկայությունը։ 2027 թվականին նախատեսվում է բլոկի «արևելյան թևում» ՆԱՏՕ-ի ութ բազմազգ գումարտակային մարտավարական խմբերը հասցնել բրիգադային մակարդակի։

«Այդ ամենը մեզնից պահանջում է ժամանակին արձագանքել ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին, ամրապնդել փոխգործակցությունը անվտանգության ապահովման գործում, մեծացնել ռազմական ներուժը»,- ընդգծել է նախարարը։