News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որոշել է կրճատել իրանցի բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում՝ Իսրայելի կողմից արաբական հանրապետությանը հասցված մի շարք հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդագրության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան զինվորներ տասնյակ միջին մակարդակի սպաների հետ լքել են Սիրիան, սակայն երկրից Իրանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման մասին խոսք չկա։

«Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար»,- նշել են գործակալության զրուցակիցները։

Գործակալությունը, սակայն, արաբական հանրապետությունը լքած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների ստույգ թվի մասին տեղեկատվություն չի տրամադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ