1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն փոխանցվել դեպոզիտարիա։ Այս մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Հետեւաբար, ինչպես նշեց վարչապետը, դրանք միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որեւէ ուժ չունեն։
«Միջազգային և տեղական իրավունքի համաձայն, երբ երկիրը վերապահում է անում, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այդ վերապահումը նույնպես պետք է ծանուցվի դեպոզիտարիա: Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք այս հարցը և արձանագրել, որ Հայաստանն այս մասին չի ծանուցել դեպոզիտաիա։ Ուստի միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները իրավական ուժ չունեն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իր հանձնարարությամբ այս փաստը բազմիցս ստուգվել ու վերստուգվել է։



























