Կոլումբիայի հատուկ ծառայությունները ոչնչացրել են «Հեղափոխական զինված ուժերի» առաջնորդ (FARC) Ալֆոնսո Կանոյին: Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն,  տեղեկացնում են երկրի պաշտպանության նախարարությունից:

Հրամանատարը սպանվել է մարտում:Ալֆոնսո Կանոն (Իսկական անունը Գիլյերմո Լեոն Սաերս Վարգաս) FARC-ի առաջնորդ է դարձել 2008թ. գարնանը` զբաղեցնելով վախճանված Մանուել Մերուլանդայի տեղը: Ալֆոնսո Կանոն 63 տարեկան էր:Ըստ Reuters-ի, 2002թ. սկսած  «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը» կորցրել են մի քանի հիմնական հրամանատարների: Այդ ժամանակից սկսած Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ի աջակցությամբ ակտիվ պայքար են սկսել պարտիզանների դեմ: Կոլումբիական իշխանությունների կարծիքով` FARC-ի շարքերում մնացել են 7000-ից ոչ ավելի մարտիկներ:

Ձախ ռադիկալ FARC խմբավորումը1964թ. մարտնչում է Կոլումբիայի բանակի դեմ:Mary