Կիրակի մահմեդականները նշում են Կուրբան Բայրամը` իսլամական տոնացույցի ամենակարեւոր տոներից մեկը:

Կորբան Բայրամը զոհաբերույթան տոն է: Համաձայն Ղուրանի` Իբրահիմ մարգարեն իր հավատարմությունն Ալլահին ցույց տալու համար որոշում է նրան զոհաբերել ամենթանկ բանը` որդուն, սակայն վերջին պահին Բարձյալը դանակը վերցնում է երեխայի կոկորդից եւ դնում ոչխարի վրա: Այսպիսով, ոչխարը դառնում է զոհաբերության հիմնական կենդանին:

Նախօրեին  ավելի քան 4 մլն մահմեդականներ  իրենց գլխավոր ուխտավայրում`  Մեքքայից 12 կմ հեռավորության վրա գտնվող Արաֆաթ լեռան վրա ծիսակարգ են իրականացրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոսկվայում  տոնի առանձնահատկությունը լինելու է այն, որ գլխավոր նամազը տեղի է ունենալու ժամանակավոր վրանում, քանի որ նոր մզկիթը դեռ չեն կառուցել: Ինչ վերաբերում է զոհաբերությանը, ապա մահմեդականները պետք է դա անեն Մոսկվայի սահամաններից դուրս, քանի որ տեղական իշխանությունները նման արարողություններն արգելում են քաղաքում: