Հունաստանի կոալիցիոն կառավարության կազմը հայտնելու են այսօր` նոյեմբերի 9-ի առավոտյան, երբ կուսակցությունների առաջնորդները անցկացնեն հերթական հանդիպումը:
Reuters գործակալությունը, վկայակոչելով կառավարական պաշտոնյանին, հաղորդում է, որ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն այսօր առավոտյան հանդիպելու է նաեւ նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ:
Վարչապետին պաշտոնին է հավակնում Հունաստանի խորհրդարանի գործող խոսնակ Ֆիլիպոս Պեցալնիկոսը եւ նախկին խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսը:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն նոյեմբերի 8-ին, կառավարության արտակարգ նիստ էր հրավիրել եւ բոլոր անդամները հրաժարական էին տվել: Երկրի խոշորագույն կուսակցությունները` սոցիալիստների «ՊԱՍՈԿ»-ը եւ աջ-կենտրոնամետ «Նոր Դեմոկրատիա»-ն դեռ համաձայնության չեն եկել նոր կոալիցիոն կառավարության կազմի շուրջ:
Բացի այդ, փետրվարի 19-ին, այդ երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:




























