News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին վերադարձնելու՝ Հայաստանի ջանքերին։

«Ադրբեջանում պահվող գերիների, պատանդներ եւ այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում։ Հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունն անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա։ Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներում ես ընդունում էի նաեւ այդ տեսակետը։ Անկեղծ ասած մի պահից արդեն խուսափում էի նրանց հետ հանդիպելուց։ Արդյունավե՞տ է այդ աշխատանքը, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ։ Մենք շատ երկար անարդյունավետ աշխատանք արեցինք դեկտեմբերին մեր եղբայրներին վերադարձնելու հարցով»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Հայաստանում չեն սպասում Արցախի ղեկավարներին, Փաշինյանը զարմացած պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ այդ հայտարարությանը․ «Ես չեմ լսել, գուցե բաց եմ թողել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ