Ղազախստանի պատգամավորները դիմել են նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` խնդրելով ցրել խորհրդարանի ստորին պալատը` Մեջլիսը: Դիմումը ստորագրել են 53 պատգամավորներ. դա պատգամավորների թվի գրեթե կեսն է, հայտնում է «Ազատություն ռադիոն»:
Իրենց որոշումը պատգամավորները պայմանավորում են նրանով, որ մոտեցող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարեւոր է նախընտրական շրջանն ինչքան հնարավոր է արագ անցնելը: Գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը դադարում է 2012թ. օգոստոսին:
Պատգամավոր Նուրթայ Սաբիլյանովը հայտնել է, որ պատգամավորների դիմումն արդեն փոխանցվել է նախագահի աշխատակազմին: Ըստ Ղազախստանի օրենսդրության` նախագահը, պատգամավորների եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո, կարող է ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել, հայտնում է Today.kz-ն:



























