Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արգելել է իր կնոջը` Ելենա Բատուրինային այցելել Ռուսաստան:
«Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում նա կասկած է հայտնել, որ դրանից հետո նա չի կարողանա կրկին վերադառնալ երեխաների մոտ, իսկ «դա կլինի իսկական ողբերգություն եւ Ելենայի, եւ աղջիկների համար»:
Նշենք, որ Ելենա Բատուրինան իր աղջիկների հետ ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանք սովորում են:
Ինքը` Յուրի Լուժկովը, Մոսկվա է վերադարձել նոյեմբերի 9-ին, իսկ նոյեմբերի 15-ին նրան հարցաքննելու են «Մոսկվայի բանկի» գործով:




























