News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լուրերը եւ հրապարակումներն այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իբր «ՌՈւՍԱԼ Արմենալի» սարքավորումները դուրս տանելու հայտ է ստացել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարտի 27-ին հայտնել է «Հարավկովասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Նա ավելացրել է, որ «ՌՈւՍԱԼ Արմենալ» ձեռնարկությունից ոչ ոք «ՀԿԵՈւ» չի եկել։ Գրձելյանը նշել է, որ ձեռնարկությունն ինչպես փոխադրել, այնպես էլ շարունակում է փոխադրել պատրաստի արտադրանքը։ «Այդ փոխադրումներն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղին»,- նշել է նա։

«ՌՈւՍԱԼ Արմենալ» ձեռնարկության ներկայացուցիչ Նաիրի Մարկարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, իր հերթին, հայտնել է, որ չունի այն տեղեկությունը, որը տարածել են ԶԼՄ-ները։ «Չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկությունը։ Ես բամբասանքներով եւ այլ մարդկանց խոսակցությունները տարածելով չեմ զբաղվում»,- ընդգծել է նա։

Մի քանի օր առաջ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ «ՌՈւՍԱԼ Արմենալ» գործարանը առաջիկայում լուծարվելու է։ Նշվել էր, որ սարքավորումների մի մասը կտեղափոխվի Ռուսաստան, ինչի համար կպահանջվի մոտ 200 վագոն։ Հրապարակման մեջ նշվել էր, որ արդեն պայմանավորվածություն կա ձեռնարկության եւ «Հարավկովկասյան երկաթուղու» միջեւ Ռուսաստան 200 վագոն ապրանք ուղարկելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ