Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին նոր մեղադրանքներ են առաջադրվել` 165 մլն դոլար եկամտի թաքցման, բյուջետային միջոցների յուրացման եւ 5,8 մլն դոլար հարկեր վճարելու մեջ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարկային ծառայությունը:
Մեղադրանքները վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Տիմոշենկոն ղեկավարել է «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիան 1996-97 թվականներին:
Մեղադրանքները ներկայացվել են հին քրգործի շրջանակներում, որը կարճվել էր դեռ 2000 թվականին, սակայն վերսկսվել է գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի հանձնարարությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, հոկտեմբերի վերջին նրան կասկածել են պատգամավոր Եվգենի Շերբանի սպանության մեջ 1996թ.:
Ներկայումս Տիմոշենկոն անազատության մեջ է գազային գործով: Նրան յոթ տարվա ազատազրկման են դատապարտել: Տիմոշենկոյի փաստաբանները խոստանում են բողոքարկել դատավճիռը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, նաեւ Եվրադատարանում:




























